24.11.2022

11.24.22 Thanks.docx

document

662

 

Գոհութուն Աստծո բոլոր սրտով

Քո սքանչելիքները պիտի պատմեմ

Անունդ պիտի երգեմ

Գոհություն Աստծո

Բոլոր սրտով քեզնով ուրախ պիտի լինեմ

Ու ցնծամ, Ալելույա (2)

 

 

 

372

1.Հիսո՛ւս, սիրում ենք Քեզ,
Քեզ ենք գոհություն տալիս,

Միայն Դու ես արժանի

Երկրպագության, մեր Տեր։

Հիսո՛ւս, փառքի ես արժանի,
Գահին նստած

Մեծ Աստված հավիտյան։

Ձայն ենք բարձրացնում,
Մեծարում ենք անունը միշտ Քո,

Արքաների Արքա, Էմմանուէլ։


1. Ես սիրում եմ քեզ սիրով Հիսուսի, (2)

Ես սիրում եմ քեզ սիրով,

Երկնային անմար սիրով,

Ես սիրում եմ քեզ սիրով Հիսուսի։

Հիսո՛ւս, փառքի ես արժանի,
Գահին նստած

Մեծ Աստված հավիտյան։

Ձայն ենք բարձրացնում,
Մեծարում ենք անունը միշտ Քո,

Արքաների Արքա, Էմմանուէլ։


2. Ես սիրում եմ քեզ սիրով Հիսուսի, (2)

Աչքերիդ մեջ տեսնում եմ

Սերը աստվածային,

Ես սիրում եմ քեզ սիրով Հիսուսի։

 

Հիսո՛ւս, փառքի ես արժանի,
Գահին նստած

Մեծ Աստված հավիտյան։

Ձայն ենք բարձրացնում,

Մեծարում ենք անունը միշտ Քո,

Արքաների Արքա, Էմմանուէլ։

 

 

583
1. Քո սիրով ինձ այցելել ես,
Փրկություն ես պարգևել,
Քո գրկում գտել եմ ես խաղաղություն:
Եվ ամեն բանի համար
Շնորհակալ եմ անսահման,
Նվիրում եմ ես իմ սիրտը միայն Քեզ։ 

Երգում եմ' շնորհակալություն,

Շնորհակալություն, Շնորհակալություն, Հիսուս(2)

 

Երգում եմ՝ շնորհակալություն (3), Հիսուս։ (2)

2. Իմ փոխարեն ես Դու զոհվել,
Խաչի մահով ես մահացել,
Քո զոհով ինձ պարգևել ես կյանք հավիտյան.
Հիմա կարող եմ Քո արյամբ
Քո առջև գալ համարձակ
Եվ կարող եմ նայել ուղիղ Քո աչքերին։

Երգում եմ՝ փա՜ռք Քեզ, փա՜ռք Քեզ, Հիսուս, (2)

Փա՜ռք Քեզ, Տեր, արքա Հիսուս:

Երգում եմ՝ շնորհակալություն (3), Հիսուս։ (2)

 

 

370

1.Շնորհակալ ենք, Տեր Հիսուս,

Որ սիրում ես բոլորին,

Ներում ես մեղավորին,

Մեր խաչյալ Հիսուս Փրկիչ:

 

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Առաջնորդիր մեզ Քո լույսով,

Հավատում ենք Քեզ սրտով։

 

Քեզ միշտ փառք ենք տալիս,

Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Դու՝ հույս, հավատ և սեր։(2)

 

2.Սպասում ենք Քեզ կարոտով,

Շուտ արի Քո Հոր փառքով,

Լցված ենք մենք Սուրբ Հոգով,

Կանչում ենք մեր աղոթքով։

 

Մենք միշտ Քեզ ենք պարտական,

Քո արյունով մաքրվեցանք,

Դու' լույս, մեզ առաջնորդիր,

Տար մեզ վեր այս խավարից

 

Քեզ միշտ փառք ենք տալիս,

Երկնային Տեր, Սուրբ Հիսուս,(2)

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Դու՝ հույս, հավատ և սեր։(2)

 

************

 

 

3

Հաճախ ինձ համար պահեր կան դժվար, 

Հոգսեր ու խավար, դավեր նենգ ու չար, 

Թախիծ ու կարոտ, երբ լույսն է աղոտ, 

Գտել եմ սակայն ես ելքն ու ճամփան։

 

Բայց այս անգամ ես պիտի գոհանա,

Պիտի գոհանամ ու փառք տամ ես Նրան, 

Բարի է Աստված Նրան ես կհուսամ,

Բայց այս անգամ ես պիտի գոհանամ։

 

Հաճախ ամենուր ջանքեր են իզուր, 

Չկա ոչ մի հետք, թե ինչ է մեզ պետք։

Ճամփան է շատ նեղ, սակայն կա մի տեղ։

Ուր որ ես գիտեմ, թե ինչ պիտ անեմ։ 

 

Բայց այս անգամ ես պիտի գոհանա,

Պիտի գոհանամ ու փառք տամ ես Նրան, 

Բարի է Աստված Նրան ես կհուսամ,

Բայց այս անգամ ես պիտի գոհանամ։

 

 

 

767

Փառք և գոհություն

Մեր հզոր Աստծուն,

Փառք և գոհություն

Նրա Սուրբ, անմահ Որդուն։

 

1. Սուրբերն են երկրպագում

Տիրոջ աթոռի առջև,

Հրեշտակներն են օրհներգում

Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Տե՛ր:

 

Արժանի ես առնելու

Փառք, պատիվ և զորություն,

Որ ստեղծեցիր ամեն բան

Եվ Քո կամքով է, որ կան։

 

Փառք և գոհություն

Մեր հզոր Աստծուն,

Փառք և գոհություն

Նրա Սուրբ, անմահ Որդուն։

 

2. Գոհանում ենք Քեզնից, Հա՛յր,

Որ սիրեցիր մեզ այնքան

Ու Քո Որդուն զոհեցիր,

Որ ապրենք մենք հավիտյան։

 

Գոհանում ենք Քեզնից, Հա՛յր,

Մեզ հանեցիր խավարից,

Ու լույսի մեջ դրեցիր

Քո Որդուն ժառանգակից։

 

Փառք և գոհություն

Մեր հզոր Աստծուն,

Փառք և գոհություն

Նրա Սուրբ, անմահ Որդուն։(2)

 

 

188

1. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Նազովրեցի Հիսուսի համար,
Որ մեր սիրույն եկավ աշխարհ։


2.Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Խաչի մեծ տառապանքի համար,
Մեր փոխարեն չարչարվեցար։

3. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Որ բժշկեցիր ու փրկեցիր
Եվ մեր մեղքերը ներեցիր։

 

4. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Որ թույլ ես տալիս փորձություններ,
Սովորեցնում ես խոնարհվել։

5. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Հավիտենական կյանքի համար,
Որ խոստացել ես մեզ, ո՛վ Հայր։

194

Սաղմոս 118:1-7
1. Գոհացէք Տերից, որ բարի է,
Յաւիտեան է ողորմութիւնը:

Նեղութեանս միջից
Տէրոջը կանչեցի,
Տէրը լսեց ինձ և
Լայնարձակ տեղ հանեց: (3)

2. Իսրայէլը թող որ ըսե`
Յաւիտեան է ողորմութիւնը:

Նեղութեանս միջից
Տէրոջը կանչեցի,
Տէրը լսեց ինձ և
Լայնարձակ տեղ հանեց: (3)

3. Ահարոնի տունը թող ըսե`
Յաւիտեան է ողորմութիւնը:

Նեղութեանս միջից
Տէրոջը կանչեցի,
Տէրը լսեց ինձ և
Լայնարձակ տեղ հանեց: (3)

4. Տէրից վախեցողներն ըսեն`
Յաւիտեան է ողորմութիւնը:

 

Նեղութեանս միջից
Տէրոջը կանչեցի,
Տէրը լսեց ինձ և
Լայնարձակ տեղ հանեց: (3)

5. Տէրն ինձ հետ է, չեմ վախենա,
Մարդը ինծի ի՞նչ կընե:

 

Նեղութեանս միջից
Տէրոջը կանչեցի,
Տէրը լսեց ինձ և
Լայնարձակ տեղ հանեց: (3)

 

504

1. Զորությունդ պիտ փառաբանեմ
Օրհնությունովդ պիտ ցնծամ
Քանզի Դու ինձ պահապան եղար
Ու նեղության օրն ապավեն:

 

Կրկ.Շնորհակալ եմ, շնորհակալ եմ

Շնորհակալ եմ Քո սիրո համար

Շնորհակալ եմ:

 

2. Օհ իմ զորության Աստված ես Դու
Քեզ սաղմոս պիտի երգեմ
Ու իմ պահապան Աստված ես Դու
Քեզ պիտի փառաբանեմ:

 

Կրկ.Շնորհակալ եմ, շնորհակալ եմ

Շնորհակալ եմ Քո սիրո համար

Շնորհակալ եմ:

 

 

Ծառայության երգացանկ

Երգերը

0 երգ

Այս ծառայության համար երգերի նշումներ չկան: